Իսրայելը դադարեցնում է ՄԱԿ-ի գործակալության հետ համագործակցությունը

Իսրայելը դադարեցնում է ՄԱԿ-ի գործակալության հետ համագործակցությունը

Իսրայելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Ֆիլեմոն Յանգին տեղեկացրել է ՄԱԿ-ի պաղեստինցի փախստականներին օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալության հետ համագործակցության դադարեցման մասին: Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում երկրի մշտական ներկայացուցիչ Դենի Դանոնը։

«Գազայում գործակալությունը վերահսկվում է ՀԱՄԱՍ-ի կողմից։ Իսրայելը կշարունակի համագործակցել մարդասիրական կազմակերպությունների հետ, բայց ոչ այն կազմակերպությունների, որոնք խրախուսում են ահաբեկչությունը Իսրայելի դեմ»,-նշել է Դանոնը։

Ավելի բաղ Իսրայելի Քնեսեթը (խորհրդարանը) հավանություն էր տվել օրինագծերին, որոնք ուղղված են Իսրայելում, ինչպես նաև նրա կողմից վերահսկվող տարածքներում ՄԱԿ-ի Մերձավորարևելյան գործակալության գործունեության արգելմանը:

Իսրայելը հայտարարել էր, որ իբր 2023 թվականի հոկտեմբերի 7-ին երկրի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակմանը գործակալության որոշ աշխատակիցներ մասնակցություն են ունեցել։ Սակայն գործակալության գործունեության մասին ՄԱԿ-ի զեկույցից հետևում է, որ Իսրայելն այդպես էլ չի կարողացել ապացույցներ ներկայացնել, որոնք կհաստատեին, որ ՄԱԿ-ի Մերձավորարևելյան գործակալության աշխատակիցները ներգրավված են ահաբեկչական գործունեության մեջ: