Սյունիքում «Հայաստան» դաշինքի 49 քվեն 4 են արձանագրել

Սյունիքում «Հայաստան» դաշինքի 49 քվեն 4 են արձանագրել

Շարունակվում է 2021 թվականի Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մի շարք տեղամասերի ձայների վերահաշվարկը։

Սյունիքի թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովում ներառված 35/30 տեղամասում ևս ձայների վերահաշվարկ է մեկնարկել։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Հայաստան» դաշինքի օգտին իր քվեն տվել է ոչ թե 4, ինչպես նշված էր տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացված երկու արձանագրություններում, այլ ՀՀ 49 քաղաքացի։ Դեպքը բացահայտվեց, երբ «Հայաստան» դաշինքի օգտին հայտարարվեց 4 ձայն, սակայն ծրարում շատ ավելի քվեաթերթիկներ էին։ 

Այս տեղամասում ՔՊ-ն 111 ձայն է ստացել, մինչ վերահաշվարկը «Հայաստան» դաշինքը 4, այս պահին արդեն 49։

Նշենք , որ այս տեղամասում քվեարկել են  Եղվարդ գյուղի բնակիչները։