Իրանի նախկին նախագահը կառաջադրվի առաջիկա նախագահական ընտրություններում

Իրանի նախկին նախագահը կառաջադրվի առաջիկա նախագահական ընտրություններում

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը մտադիր է առաջադրվել Իրանում առաջիկա հունիսին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Հրապարակման համաձայն, Ահմադինեջադն իր կողմնակիցների հետ այցելել է ՆԳՆ նախարարության գրանցման կենտրոն, որտեղ լրացրել է անհրաժեշտ փաստաթղթերը։

2017 թվականին Ահմադինեջադը եւս փորձել էր մասնակցել, սակայն այաթոլլա Ալի Խամենեին թույլ չէր տվել, եւ բացի այդ, Սահմանադրության պահապանների խորհուրդն էլ չէր հաստատել նրա թեկնածությունը։ Վերջին տարիներին Ահմադինեջադը փորձում է փոխել կեցվածքը եւ արմատականության դիրքերից անցել է ավելի չափավորական դիրքերի։ Ահմադինեջադը Իրանի նախագահ է եղել 2005-13 թթ։