Սարսափով եմ դա արձանագրել․ Ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ էր կապված տնտեսական ակտիվությունը

 Սարսափով եմ դա արձանագրել․ Ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ էր կապված տնտեսական ակտիվությունը

Հիշում եմ 2018 թվականը, երբ նոր էի ստանձնել վարչապետի պաշտոնը, հունիս-հուլիսին գրանցվեցին 9,5, 10,8 տնտեսական ակտիվության ցուցանիշներ: Ինձ հետաքրքիր էր, թե վերջապես ինչի հաշվին է դա արձանագրվել: Ես սարսափով արձանագրեցի, որ դրա մի հսկայական մասը կապված է ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ: Պարզվել էր, որ մեր երկրպագուները շատ մեծ տեմպերով խաղադրույքներ են կատարում:

Իհարկե դա բոլորի իրավունքն ու ազատությունն է, բայց խաղադրույք կատարելը Հայաստանում վեր էր ածվել տնտեսության առաջատար ճյուղի: Սրանով ամեն ինչ ասված է: Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում 2023 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չպետք է կանգնենք ուղղակի գովազդներն արգելելու վրա: Կառավարությունն աշխատում է շահումով խաղերի հարկման նոր, առավել արդյունավետ համակարգեր ստեղծելու վրա: Սարսափով ենք արձանագրում, որ սոցիալական նպաստ ստացող շատ քաղաքացիներ իրենց նպաստները ծախսում են  խաղադրույքներ կատարելու վրա: Մենք պետք է գործուն քայլեր ձեռնարկենք սրան վերջ տալու համար: Այս դեպքում հարց է ծագում, թե ինչու է պետությունը նրանց վճարում»,- հավելեց նա։