Ով է Կիևյան կամրջից նետված երիտասարդը

Ով է Կիևյան կամրջից նետված երիտասարդը

Գրել էինք, որ այսօր Երևանի Կիևյան կամրջից երիտասարդ տղամարդ է նետվել և տեղում մահացել:  Ըստ համացանցում տարածվող տեղեկությունների դեպքի վայր ժամանած մի երիտասարդ ասել է, որ ինքը ճանաչում է մահացածին, նա 24-ամյա Գրիգորի Կ․-ն է և աշխատում էր «Թումո» կենտրոնում։

Հ.Գ. Ավելի ուշ «Թումո» կենտրոնը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Տեղեկացնում ենք, որ այսօր` 16.40-ից սկսված մամուլում տարածվում է նյութ` Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է «Թումո» կենտրոնի 24-ամյա աշխատակցի դին վերնագրով:

Տեղեկացնում ենք, որ Թումո կենտրոնում նման անուն-ազգանունով աշխատակից չկա և նյութը չի համապատասխանում իրականությանը:

Խնդրում ենք Ձեր կայքէջերից և նյութից հեռացնել Թումո կենտրոնի անունը:

Խորապես ցավում ենք տեղի ունեցած դեպքի համար:

Հարգանքներով՝

Թումո կենտրոն»։