Ինչ վիճակում են վարակված զինծառայողները

Ինչ վիճակում են վարակված զինծառայողները

Հայաստանում կորոնավիրուսով վարակված հինգ զինծառայողներից միայն մեկն ունի  ջերմություն․ զինծառայողների ինքնազգացողությունը լավ է։ Այս մասին հայտարարել է ՊՆ մամուլի քարտուղար  Շուշան Ստեփանյանը:

«Մեր հինգ հիվանդների առողջական վիճակը կայուն է, նրանց ինքնազգացողությունը լավ է: Միայն մեկը ջերմություն ունի, այն էլ՝ ոչ բարձր»,- ասել է Ստեփանյանը:

Ստեփանյանի խոսքով՝ զինծառայողների շրջանում նոր նմուշառում չի իրականացվել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել:

«Մեկուսացվածների շարքերում չունենք զինծառայող, որը վիրուսին բնորոշ ջերմություն կամ այլ ախտանշաններ կունենա: Նոր մեկուսացումներ ևս չեն եղել»։