Ժամանակավորապես ընդհատել է քաղցկեղի դեմ բուժումը 

Ժամանակավորապես ընդհատել է քաղցկեղի դեմ բուժումը 

Մեծ Բրիտանիայի Չարլզ 3-րդ թագավորը ժամանակավորապես կընդհատի քաղցկեղի դեմ բուժումը, որպեսզի հանդիպի Բրիտանական համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարների հետ, հայտնում է  Daily Mail պարբերականը։ Համաձայն հրապարակման, թագավորին սպասարկող բժիշկները թույլատրել են, որ Չարլզ 3-րդը ժամանակավորապես ընդհատի օնկոլոգիական հիվանդության դեմ իր բուժման կուրսը, որպեսզի կարողանա այցելել Սամոա եւ Ավստրալիա։ Սպասվում է, որ հոկտեմբերի երկրորդ կեսին թագավորը կայցելի Կանբերա, ապա՝ Սիդնեյ։ Հետո արդեն կուղեւորվի Բրիտանական համագործակցության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպելու։ Բուժումը Չարլզ 3-րդը կվերսկսի, հենց որ վերադառնա Անգլիա։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին է հայտարարվել, որ Չարլզ 3-րդի մոտ կա քաղցկեղ։ Թագավորը սկսել է բուժման կուրս, որի ընթացքում բժիշկները նրան խորհուրդ են տվել հրաժարվել հանրային միջոցառումներին մասնակցելուց։ Սեպտեմբերի դրությամբ, միապետի առողջական վիճակը գնահատվել է գոհացուցիչ եւ նշվել է, որ հիվանդությունը չի զարգանում։