Ալլահշուքյուր Փաշազադեն խոսել է «մեդալի մի երեսի մասին»․ մոռանալով «մյուս երեսը»

Ալլահշուքյուր Փաշազադեն խոսել է «մեդալի մի երեսի մասին»․ մոռանալով «մյուս երեսը»

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, Ադրբեջանի շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն կարծում է, որ ցավոք իրական կյանքում մարդիկ բախվում են կրոնի չարաշահման դեպքերի հետ։ Ընդ որում, այդ չարաշահումները հանուն քաղաքական նպատակների են եւ առաջացնում են որոշակի սպառնալիքներ։

Այլատյացության դրսեւորումները եւ ատելության կոչերը խաթարում են հասարակությունների եւ պետությունների ներքին կայունությունը, ծնում են ճգնաժամներ, դիմակայություններ եւ վեճեր։ այս մասին Փաշազադեն ասել է «Առաջնային գլոբալ խնդիրների հանդեպ մուլտիկուլտուրալ հայացք» կոնֆերանսի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ, որը ընթանում է Բաքվում։

Փաշազադեն նկատել է, որ ժամանակակից աշխարհում չափազանց աճել է կրոնական հիմքով ատելության հրահրումը, մոռանալով, որ օրինակ իր հայրենի Ադրբեջանում, երբ նախագահ Իլհամ Ալիեւը խոսում էր, թե հայերը «ինչպես վատ են վարվել մահմեդական սրբավայրերի հանդեպ», հատուկ շեշտում էր, որ «դրանք վերածվել էին գոմերի, որտեղ խոզեր էին պահում», դրանով իսկ հայերի հանդեպ կրոնական ատելություն հրահրելով մահմեդական շրջանակների մոտ, հաշվի առնելով, որ խոզը իսլամում անմաքուր կենդանի է եւ բարեպաշտ մահմեդականը խոզի միս նույնիսկ չի ուտում։