Իրանի ԱԳՆ-ն ամերիկյան արտաքին քաղաքականությունը համեմատել է ահաբեկչության հետ

Իրանի ԱԳՆ-ն ամերիկյան արտաքին քաղաքականությունը համեմատել է ահաբեկչության հետ

Իրանի ԱԳ նախարարությունը ԱՄՆ արտաքին քաղաքականության ոլորտում կիրառած մեթոդները համեմատել է ահաբեկչության հետ։ Այս մասին Reuters լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Աբաս Մուսավին։ Մինչ այդ, Իրանի հարցերում ամերիկյան հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը հայտարարել է, որ ամերիկյան կողմը կլիկվիդացնի նաեւ «Ղոդս» ստորաբաժանման նոր ղեկավարին էլ, եթե նա էլ սկսի ամերիկացի զինվորականների սպանել։ «Այն ինչ հայտարարել է Հուկը, վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն նպատակային պետական ահաբեկչություն է իրականացնում»,- ի պատասխան ամերիկացի բանագնացի հայտարարության, ասել է Աբաս Մուսավին։