Գագիկ Ջհանգիրյանի որդին դատի է տվել կառավարությանը

Գագիկ Ջհանգիրյանի որդին դատի է տվել կառավարությանը

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի որդին՝ Վրեժ Ջհանգիրյանը, որը նաեւ գործարար Խաչատուր Սուքիասյանի դստեր ամուսինն է, հայց է ներկայացրել՝ ընդդեմ կառավարության։

«Դատալեքս» դատական-դատական տեղեկատվական համակարգից «Հրապարակ»-ը տեղեկացավ, որ որպես պահանջ Ջհանգիրյանը նշել է՝ մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու պահանջ։

Հայցն արդեն վարույթ է ընդունվել եւ մակագրվել դատավոր Նաիրա Հովսեփյանին, սակայն առաջին դատական նիստի օրը նշանակված չէ։

Փորձեցինք կապ հաստատել Գագիկ Ջհանգիրյանի հետ, բայց նա լսելով հարցը` հեռախոսազանգն անջատեց։

Իսկ հայցվորը մի քանի օր է՝ զանգերին եւ հաղորդագրություններին չի պատասխանում։