Ադրբեջանի տարածքում դեռ շարունակում են մնալ 2,5 հազար ջիհադական

Ադրբեջանի տարածքում դեռ շարունակում են մնալ 2,5 հազար ջիհադական

Ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում, ինչպես հայտնի է, Թուրքիան գրոհայինների էր տեղափոխել Ադրբեջան՝ հակամարտության գոտի, որոնք կռվում էին Ադրբեջանի կողմից։

Այժմ, կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո այդ գրոհայինների ճակատագիրը դեռեւս անորոշ է։ Սակայն այն, որ դրանք դեռ Ադրբեջանում են, ինքնին հասկանալի է։

Հնարավոր է, որ Ադրբեջանը որոշի այդ գրոհայիններին թողնել իր տարածքում, կամ էլ Արցախից գրաված տարածքներում, ինչը տեղի բնակչության շրջանում լուրջ դժգոհության առիթ է տվել։ SOHR կազմակերպության տվյալների համաձայն, Ղարաբաղում արդեն սկսել են ստեղծվել բազաներ՝ սիրիացի վարձկանների համար։

Ի դեպ, նրանց հետագա ճակատագրի մասով Բաքուն եւ Անկարան ունեն անհամաձայնություն։ Անկարան պնդում է, որ այդ վարձկանների մեջ կան բազմաթիվ կովկասցիներ, մինդեռ իրականում, գրոհայինների մեծ մասը թուրքամետ իսլամիստներ են։ Գրոհայինների ընդհանուր թիվը ավելի քան 2,5 հազար է, որոնցից 342-ը հետ են վերադարձել, իսկ երեք հարյուրն էլ զոհվել են ԼՂՀ-ում։ Բաքուն այս գրոհայիններից դժգոհ է մի շարք պատճառներով։ Դրանցից մեկը կապված է նրան դավանանքի հետ։

Բանն այն է, որ գրոհայինների մեծ մասը շարիաթի կողմնակիցներ են, ինչը դուր չի գալիս աշխարհիկ տրամադրություններ ունեցող ադրբեջանցիներին։ Եթե ջիհադականները մնան, ապա բացառված չէ, որ սկսվեն բախումներ նրանց եւ տեղացիների միջեւ, քանի որ նրանք սկսել են տեղացիներին արդեն սովորեցնել, թե ինչ բան է ճիշտ իսլամը։ Անկարայի համար ջիհադականները ճնշման գործիք են Իլհամ Ալիեւի վրա։

Հիշենք, որ Իլհամ Ալիեւը եռակողմ հայտարարության մասին որոշումը կայացրել է առանց հաշվի առնելու Անկարայի շահերը։ Ջիհադականները հարկ եղած դեպքում կարող են սադրանքներ իրականացնել եւ Ադրբեջանում, եւ Իրանի եւ Ռուսաստանի դեմ։

topcor.ru