Մի՛ քանդեք պետությունը. Կադիրովի կոչը ղազախներին

Մի՛ քանդեք պետությունը. Կադիրովի կոչը ղազախներին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram-ում ուղիղ եթերի ժամանակ կոչ է արել ղազախ ժողովրդին չքանդել պետությունը, չտրվել սադրիչների ազդեցությանը
և Ղազախստանի իրադարձությունները համեմատել է Չեչնիայում ռազմական գործողությունների մեկնարկի սցենարի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Գազի գնի պատճառով մարդիկ դուրս են եկել փողոց՝ քանդում են, սպանում են։ Ինչո՞ւ ավերել: Ինչո՞ւ լինել ագրեսիվ, ծեծել ոստիկաններին: Նրանք հանցագործություններ են կատարում և դրա համար հետագայում կպատժվեն»,- ասել է Կադիրովը։

Նա նաև կանգ առնելու կոչ է արել նրանց, ովքեր «կանգնած են այս բողոքի ակցիաների գլխին», քանի որ պետությունն ընդունել է կառավարության հրաժարականը և նվազեցրել գազի գինը։

«Պատերազմը երբեք լավ բանի չի տանում, պատերազմը կործանում է, ոչնչացնում և սպանում է... Ես խնդրում եմ նրանց, ովքեր կանգնած են այս բողոքի ակցիաների գլխին, կա՛նգ առեք»,- ասել է Կադիրովը։

Այսօր ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահի՝ Ալմաթիում գտնվող նստավայրը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է zakon.kz լրատվական պորտալը՝ ականատեսներին հղումով։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ մի քանի հազար ցուցարարներ փորձում են ներխուժել նստավայրի տարածք։