Ռուբեն Գևորգյանը՝ «Ազգ, բանակ, հայրենիք» կուսակցության նախագահ

 Ռուբեն Գևորգյանը՝ «Ազգ, բանակ, հայրենիք» կուսակցության նախագահ

Քիչ առաջ տեղի է ունեցել «Ազգ, բանակ, հայրենիք»  կուսակցության համագումարը։ Կուսակցության նախագահ է ընտրվել Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո)։

Գևորգյանը իր խոսքում նշել է, որ  դասական կուսակցություններին բնորոշ գործելաոճ չեն ընտրելու։
«Սա իրավիճակի թելադրանքով ստեղծված կուսակցություն չէ։ Բացառապես ազգին ու պետությանը ծառայող կուսակցություն է», - ասել է նա։