Լավագույն մանկավարժները 500 հազարից 1 միլիոն դրամ պարգեւ կստանան                                                                                                       

Լավագույն մանկավարժները 500 հազարից 1 միլիոն դրամ պարգեւ կստանան                                                                                                       

«Տարվա  լավագույնները» մրցույթի արդյունքում  նախատեսվում է դրամական պարգևի տեսքով խրախուսել շուրջ 22 ծրագիր, անհատական ծրագրերի դեպքում՝ առավելագույնը հինգ հարյուր  հազար ՀՀ դրամ (ներառյալ հարկերը և տուրքերը), խմբային (երկու կամ երեք մասնակից) ծրագրերի դեպքում՝ առավելագույնը մեկ միլիոն ՀՀ դրամ (պարգևատրման չափը կարող է փոփոխվել՝ ներկայացված ծրագրերի և դրանց գնահատման արդյունքներից կախված)։ Մասնակցի (կամ  խմբի) կողմից ներկայացվող ծրագրային առաջարկը կարող է ներկայացվել միայն մեկ անվանակարգում։

Նախորդ տարի ներկայացվել է 54 ծրագիր, պարգևատրվել են շուրջ 40 ծրագրեր՝ թե՛ խմբային, թե՛ անհատական։ Նշենք, որ 2020 թվականին «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 58 մանկավարժի պարգևատրել է դյուրակիր համակարգիչներով։ Նախարարությունը նպատակահարմար է գտել 2021 թվականին «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում հաղթող մասնակիցներին տրամադրել դրամական պարգև: Դյուրակիր համակարգիչներով պարգևատրման փոխարինումը դրամական պարգևով պայմանավորված է մանկավարժներին իրենց աշխատանքի արդյունքում ձեռք բերած պարգևն առավել նպատակային և ըստ անհրաժեշտության տնօրինելու հնարավորություն ընձեռելու իրողությամբ։

Այս տարի ստացվել է շուրջ 300 ծրագրային առաջարկ։

ՀՀ ԿԳՄՍՆ