Բացի մի քանի նախագծերում հեղինակային իրավունքից, ես այլ եկամուտ չունեմ

Բացի մի քանի նախագծերում հեղինակային իրավունքից, ես այլ եկամուտ չունեմ

Մինչեւ վերջերս ես ամսական 408 հազար դրամ էր ստանում, հիմա` 429 հազար դրամ, ինչն ընդամենը 5-10 տոկոսն է իմ այն եկամտի, որը ես ունեի մինչեւ իշխանության գալը։ Ստացած աշխատավարձից դժգոհելով՝ այսօր՝ օգոստոս 4-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Մարությանի խոսքով՝ ստացած աշխատավարձից բացի գրեթե այլ եկամուտներ չունի։

«Ես ոչ մի պարգեւատրում չեմ ստանում եւ ոչ մի ձեռնարկություն չունեմ: Իմ ձեռնարկությունը ես ինքս եմ: Բացի մի քանի նախագծերում հեղինակային իրավունքից, ես այլ եկամուտ չունեմ»,- ասաց քաղաքապետը։