Անտեղի դատ

Անտեղի դատ

Իմ «Ետ արի» գրքում, չգիտեմ, որ պատմվածքում, որ էջում, որ տողում` գրել եմ, որ դատավորին դատում են այն բանի համար, որ արդար դատ է արել... 

Հենց Կենտրոն համայքի դատարանի առաջ, սրանից երևի մի կես տարի առաջ, հանդիպեցի բուն մեղավորին` Հրայր Թովմասյանին։ Ժպիտը դեմքին էդ տողերը հիշեց.

-Պարոն Ջավախյան,-ասաց,- էդ ի՞մ մասին ես գրել...

- Ես էդպիսի բան եմ գրե՞լ,- զարմացա։ Ճիշտն ասած` իմ գեշ խասիաթն ա` մի կողմից գրում եմ, մյուս կողմից մոռանում...

-Չես հիշու՞մ,-հիմա էլ զարմանալու հերթը Հրայրինն էր,- բա ես հենց գիտեմ իմ մասին ես գրել...
Հիասթափություն կար նրա բարի ժպիտի մեջ...

Բա-... Էս օրին էլ հասանք...Դատավոր ենք դատում, էն էլ սահմանադրական... Դատում ենք օրենքին և արդարությանը հետամուտ լինելու համար։

Բայց ինչու՞ դատարանում`  դատավորով, դատախազով, վկաներով, դատապաշտանով, դատապարտյալով, մասնակիցներով ու լրագրողներով ծանրաբեռնված...

Խելքներն ա պակաս, թե՞, դուխները չի հերիքում...

Բավական է ընդամենը մի նիստ, ՔՊ-ի նիստ, և Հրայր Թովմասյանի հարցերը լուծված կլինեն.. Նիկոլի մի ցուցումն էլ բավական ա, որ ուզած սրոկը վզին լինի... Թէ չէ` դատական նիստ, վկաների քննություն, պատասխանողի հակադարձում, մեղադրական ճառ, պաշտպանական ճառ, մեղադրյալի ճառ, մեղադրական եզրակացություն, երևի նաև վերաքննիչ դատարան ու զանազան այլ օյինբազություն...
ՔՊ-ի մի նիստ, ընդամենը մի նիստ և համ ժամանակը կփրկվի, համ էլ ժամանակի աարդոստայնում խճճված Հանրապետությունը...

Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս