Ջոնի Դեփը սկսել է տարվել ալկոհոլով, նա նաեւ բաժանվել է ընկերուհուց

Ջոնի Դեփը սկսել է տարվել ալկոհոլով, նա նաեւ բաժանվել է ընկերուհուց

Արեւմտյան մամուլում շրջանառվում են լուրեր այն մասին, որ Ջոնի Դեփին ապրելու մնացել է մեկ ամսից էլ քիչ ժամանակ։ 56-ամյա Դեփը երբեք էլ աչքի չի ընկել օրինակելի վարքագծով։ Սակայն վերջին շրջանում նրա մտերիմները նկատել են, որ Դեփը կորցնում է վերահսկողությունը սեփական անձի հանդեպ։ Պատճառը ալկոհոլն է, ավելի կոնկրետ, դրա ահռելի քանակով չարաշահումը։

Globe-ը հաղորդում է, որ «Կարիբյան ծովի ծովահենների» հերոսը նույնիսկ կարմիր գորգին սկսել է դուրս գալ բավական տարօրինակ կերպով, հազիվ կարողանալով կանգնած մնալ։ Նրա թիկնապահները հիմա նաեւ պետք է հսկեն հենց արտիստին, ով ոչ ադեկվատ վիճակում կարող է մարդկանց ներկայությամբ, օրինակ, ընկնել ներքեւ կամ էլ չկարողանալ հասնել հյուրանոցի իր համարին։ Վերջերս նա բաժանվել է պետերբուրգցի պարուհի Պոլինա Գլենից։ Պատճառը եղել է Դեփի եւ Էմբեր Հարդի դատական ձգձգվող վեճերը։ Հարդը մեղադրել է Դեփին ալկոհոլիզմի մեջ ու սպառնացել հրապարակել փաստաթղթեր դրանց հետ կապված։ Մամուլում քննարկվում է այն տեսակետը, որ բաժանման պատճառը եղել է հենց ալկոհոլը, որը չարաշահում է արտիստն անխղճաբար։