WhatsApp-ը մեկ ամսից կանջատի իր ծառայությունները ոմանց համար

WhatsApp-ը մեկ ամսից կանջատի իր ծառայությունները ոմանց համար

WhatsApp-ի օգտատերերի մի մասը, որը մեկ ամսվա ընթացքում՝ մինչև մայիսի 15-ը  ծառայությունների նոր կանոնները չի ընդունի, կկարողանա մեսենջերից օգտվել միայն սահմանափակ ռեժիմում։

Այս մասին հաղորդվում է հավելվածի կայքում։
 
«Որպեսզի բավարար ժամանակ ունենաք փոփոխությունների հետ ծանոթանալու ձեզ հարմար ժամանակ, մենք երկարաձգել ենք ժամկետը մինչև մայիսի 15-ը։ Եթե մինչև այդ ժամանակ դրանք չընդունեն, WhatsApp-ը կհեռացնի ձեր հաշիվը», - ասվում է կայքի հաղորդման մեջ։

Այն անձինք, որոնք չեն ցանկանա ընդունել նոր կանոնները, չեն կարողանա ուղարկել և կարդալ հաղորդագրություններ, բայց կկարողանան ստանալ նամակներ և ծանուցումներ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Android -ի գործառնական համակարգի հիման վրա սմարթֆոնների WhatsApp-ներում հայտնաբերվել են երկու վտանգավոր խոցելի հանգամանք։ Մասնավորապես, գտնված սողանցքերի միջոցով հնարավոր է  հեռավար «ջարդել» համակարգը և գողանալ տեղեկատվությունը։