Սմբատ Գոգյանը և Գեորգի Ավետիսյանը ազատվել են պաշտոնից

 Սմբատ Գոգյանը և Գեորգի Ավետիսյանը ազատվել են պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է  Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանին և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Սմբատ Գոգյանին 2020 թվականի սեպտեմբերի 25-ից ազատել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից»:

 

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գեորգի Ավետիսյանին ազատել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»:

Ասվում է որոշումների մեջ։

Հիշեցնենք, որ մայիս 14- ին Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել, սական այն չէր ընդունվել, և Գոգյանը մնացել էր զբաղեցրած պաշտոնին։