Քաղաքապետարանում չգիտեն՝ որքան է արժենալու Բրեգովիչի համերգը

Քաղաքապետարանում չգիտեն՝ որքան է արժենալու Բրեգովիչի համերգը

Հանրահայտ երաժիշտ Գորան Բրեգովիչը Նոր տարվա գիշերը համերգ է տալու Հանրապետության հրապարակում։

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը հետաքրքրվեց, թե որքան գումար է նախատեսվել Բրեգովիչին Հայաստան բերելու համար։ Առաքելյանը հետաքրքրվեց նաև, թե ինչու է հենց ընտրությունը կանգ առել Բրեգովիչի, այլ ոչ թե մեկ ուրիշի վրա։

Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նշեց, որ տեղյակ չէ և խնդրեց գրավոր հարցում ուղարկել հարցի պատասխանը ստանալու համար։

Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ պնդեց, որ պետք է գրավոր հարցում ուղարկել։

Առաքելյանը ընդհատելով քաղաքապետին՝ նշեց. «Ես ինչու պետք է գրավոր դիմեմ, եթե հենց այս պահին հենց բյուջեի հետ կապված հարցեր ենք քննարկում»։