Նոր դատախազը ևս մեկին ազատեց աշխատանքից

Նոր դատախազը ևս մեկին ազատեց աշխատանքից

Նոր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շարունակում է աշխատանքից ազատման դիմումներ ստորագրել։ Օրերս մենք գրել էինք, որ Վարդապետյանի գալու հետ մեկտեղ զինդատախազն ու իր տեղակալներն են աշխատանքից ազատման դիմում գրել, Երևանի դատախազը և այլն։ Այսօր էլ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանի ներկայացրած աշխատանքից ազատման դիմումն է ստորագրել Վարդապետյանը։

Այս պահին Վարդապետյանը 3 տեղակալ ունի՝ Սրբուհի Գալյանը, որը ապօրինի գույքի բռնագանձման գործերն է համակարգում, Գևորգ Բաղդասարյանն ու Հայկ Ասլանյանը։