«Դա ռազմական փաստաթուղթ չէ, քաղաքական է»․ Խանդանյանը՝ ԱՄՆ-ից ակնկալվող ռազմական աջակցության մասին

«Փաստաթուղթը, որ ստորագրվել է ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ ռազմական համագործակցության փաստաթուղթ չէ, սա քաղաքական փաստաթուղթ է՝ ռազմավարական գործընկերության մասին»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի հետ կնքած վերջին համաձայնագիրը անվտանգային երաշխիքներ տալի՞ս է Հայաստանին, պատերազմի դեպքում կարո՞ղ ենք դիմել, կօգնե՞ն։ «Այդ փաստաթուղթը ռազմական դաշինքի վերաբերյալ չէ, եւ արագ արձագանքման մեխանիզմներ չի նախատեսում»,-ասաց նա։
Հարցին՝ համագործակցության շրջանակում խումբ է գալու Հայաստան՝ սահմանների անվտանգությունն ապահովելու համար, ի՞նչպես է դա իրականացնելու, Խանդանյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, ենթադրում եմ, որ խոսքը Հայաստանի սահմանպահ ծառայության կարողությունները զարգացնելու նպատակով էքսպերտների մասին է, որոնք գալու են փորձի փոխանակման եւ կարողությունների զարգացման համար»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Կարծիքներ