Դատավոր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Բուլգակովին ցիտելու համար

Դատավոր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Բուլգակովին ցիտելու համար

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր ստացա արդարադատության նախարար Ռ.Բադասյանի որոշումը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա.Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին: 
Որոշման կայացման առիթ է հանդիսացել դատավորի կողմից իր հարցազրույցում ռուս մեծ գրող Մ.Բուլգակովի ստեղծագործություններից մեջբերում անելը՝ «Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մարդիկ, ովքեր պետք է հաբեր ընդունեն, օրենքներ են ընդունում»:

Դե ինչ, Միխայիլ Աֆանասյեվիչ, ես կզարմանայի, եթե նիկոլական Հայաստանի իշխանությունները հարգեին Ձեր ստեղծագործությունները: 
Դա կհակասեր ստեղծագործությունների էությանը, կամ, ավելի ճիշտ, եթե հարգեին, Հայաստանը երբեք նիկոլական չէր լինի:

Հ.Գ. Չկա չարիք առանց բարիք՝ ունեմ առիթ մի քանի բան Բուլգակովից վերընթերցելու»: