Մեգան Մարքլը հայտնվել է քննադատությունների թիրախում

Մեգան Մարքլը հայտնվել է քննադատությունների թիրախում

Արքայազն Հարին եւ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը Հռոմ են մեկնել Մեգանի ընկերուհու հարսանիքին մասնակցելու համար։ Daily Mail-ի փոխանցման համաձայն, հանդիսությանը Մեգանը հագել է 11 հազար դոլարանոց զգեստ Valentino-ից, ու դրանով էլ արժանացել է հասարակության բուռն քննադատությանը։ Բրիտանացիները Սասեքսի դքսուհուն համարել են վատնող։ Բացի այդ, դքսուհու զգեստը եղել է բավական թափանցիկ, ինչը թագավորական ընտանիքի արարողակարգային կանոնների խախտում է, քանի որ թագավորական ընտանիքին պատկանող անձինք չունեն իրավունք կրելու թափանցիկ զգեստներ։