Ղազախստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել 

Ղազախստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել 

СУ30-СМ ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Կարագանդայի մարզի Բալխաշ քաղաքի ռազմաուսումնական կենտրոնում։ Այս մասին հայտնում է այդ երկրի Պնախարարությունը։ Ըստ հաղորդման, ինքնաթիռը կործանվել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ, վայրէջքի պատրաստվելիս։ Ինքնաթիռի անձնակազմը կատապուլտացվել է։ Օդաչուները ողջ են։ Նրանք գտնվում են բժիշկների հսկողության ներքո։