Եզակի երկնաքար է գալիս, որը մոլորակին մոտեցել էր 80 հազար տարի առաջ 

Եզակի երկնաքար է գալիս, որը մոլորակին մոտեցել էր 80 հազար տարի առաջ 

Առաջիկա մեկ ամսվա ընթացքում երկնակամարում հնարավոր կլինի տեսնել եզակի եկնաքար, որը վերջին անգամ մեր մոլորակին մոտեցել է 80 հազար տարի առաջ, երբ ժամանակակից մարդկանց փոխարեն ապրել են նեանդերթալցիները։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Երկնաքարը կրում է «C/2023 A3 Tsuchinshan–ATLAS» անվանումը։

Բացահայտվել է 2023 թվականին։ այս տարվա սեպտեմբերին երկնաքարը տեսնելու հնարավորություն ունեցել են մեր մոլորակի հարավային կիսագնդի բնակիչները, իսկ հիմա արդեն՝ հոկտեմբերին՝ հյուսիսային կիսագնդի բնակիչները։ Այն տեսանելի կլինի հոկտեմբերից կեսերից մինչեւ նոյեմբերի կեսեր։ Առաջիկա շաբաթ օրը երկնաքարը կմոտենա մեր մոլորակին մինչեւ 71 միլիոն կիլոմետր։ Երկնաքարը տեսանելի կլինի գիշերային երկնքի արեւմտյան հատվածում՝ արեւամուտից հետո։