Մասնավոր բնակելի տանը հայտնաբերվել է ընդհատակյա կազինո

Մասնավոր բնակելի տանը հայտնաբերվել է ընդհատակյա կազինո

Մերձմոսկովյան շրջանում մասնավոր բնակելի տներից մեկում հայտնաբերվել է ընդհատակյա կազինո։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։ Ըստ հրապարակման, այնտեղ կարող էին մուտք գործել միայն նախապես պայմանավորված վայրում հավաքվածները, որոնց տեղափոխումը կազմակերպվել է հատուկ տրանսպորտով։ Իսկ կազինոյի միջոցառումների մասին ապագա այցելուները իրազեկվել են հատուկ մեսենջերային փակ խմբերի միջոցով, նշում են իրավապահները։ Կազինոյի բացահայտման գործողության պահին այնտեղ եղել են պահակները, կառավարիչն ու այցելուները։

Իրականացվել է խուզարկություն, առգրավվել 21 խաղային տերմինալ դրամական միջոցներ, պոկերի սեղաններ։