Բանկերն այս օրերին աշխատում են խիստ լարված ռեժիմով. մարդկանց աչքերը սովետի ժամանակներից վախեցած է | Տեսանյութ

Բանկերն այս օրերին աշխատում են խիստ լարված ռեժիմով. մարդկանց աչքերը սովետի ժամանակներից վախեցած է | Տեսանյութ

«Հայաստանյան բանկերն այս օրերին աշխատում են խիստ լարված ռեժիմով, սակայն՝ կազմակերպված»,- ասաց հայտնի բանկերից մեկի պատասխանատուն: Շա՞տ են հաճախորդները։

«Շատ-շատ, սակայն ծանրաբեռնվածությունը փորձել ենք վերաբաշխել տարբեր մասնաճյուղերի վրա. հաճախորդներից 2-3-ին ենք ներս թողնում, 1 մետր հեռավորությամբ»: Ի՞նչ գործարքներ են արվում հիմնականում։ «Բոլոր կարգի՝ վարկեր են մուծում, տոկոսներ, քարտեր են վերցնում եւ, իհարկե, ավանդներն են փորձում մասնակի հանել։ Մենք իրենց ասում ենք, որ բանկային կոլապս չկա, ձեր գումարները երաշխավորված են, սակայն աչքները սովետի ժամանակներից վախեցած է»:  

Օրվա գլխավոր հրապարակումները` տեսանյութում.