Բոտիչելլիի կտավը կհանվի վաճառքի 80 միլիոն դոլարով

Բոտիչելլիի կտավը կհանվի վաճառքի 80 միլիոն դոլարով

Սանդրո Բոտիչելլիի վրձնին պատկանող կտավը աճուրդի կհանվի Նյու-Յորքում։ Նախնական գինը 80 միլիոն դոլար է։ Աճուրդը կկայանա հունվարին։ Այս մասին հայտնում է Sotheby's աճուրդային տունը։ «Մեդալյոնով երիտասարդ մարդը» դիմանկարը թվագրվում է 1470-80 թթ։

Ներկայիս սեփականատերը այն ձեռք է բերել 1982 թվականին ավելի քան մեկ միլիոն դոլարով։Վերջին հիսուն տարիների ընթացքում կտավը ցուցադրվել է արվեստի խոշորագույն ցուցասրահներում՝ Լոնդոնում, Նյու-Յորքում։ Մասնագետները կարծում են, որ այն կարող է վաճառվել ավելի քան 100 միլիոն ԱՄՆ դոլարով։