Ոստիկանից ժանդարմ մի կերտեք

Ոստիկանից ժանդարմ մի կերտեք

Մե՞րն է արդյոք ոստիկանը, եթե ժանդարմին ստիպում են ցանկացած միջոցով «քերել» ՀՀ հպարտ քաղաքացուն։ Հայաստանում վերջին ամիսներին նկատելի է ճանապարհային վթարների, ավազակային հարձակումների, դաժան սպանությունների մասին տարածվող լուրերի թվի աճը։ Հարց է առաջանում՝ որտե՞ղ են ՀՀ քաղաքացուն ծառայող ոստիկանները, եթե նրանց խնդիրը «Հանցավորության դեմ պայքարն ու հասարակական կարգի և քաղաքացու անվտանգության պահպանումն է»։ Ոստիկանության համակարգում ոչ միայն իրավիճակ է փոխվել, նաև՝ խնդիր։

Յուրաքանչյուր օր ականատես ենք լինում, թե Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով ինչպես է ՀՀ քաղաքացին թիրախ դառնում ժանդարմի համար։ Չքավորության մեջ ապրող քաղաքացու անվտանգության համար ոչ թե համակարգային միջոցառումներ են ձեռարկվում, այլ՝ փռում ասֆալտին և դատարկում դրամապանակը, եթե անգամ քաղաքացին օրվա հացը վաստակելու խնդիր ունի՝ համատարած գործազրկության ֆոնին։ Քաղաքացիները իրավացիորեն դժգոհում են «եկամտաբեր» խախտման սպասող ժանդարմի գործողություններից։ Թվում էր, թե ոստիկանը մերն է և թափ է տրվելու տասնամյակների վաղեմություն ունեցող քրեական գործերի փոշին, կոռուպցիայի, հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ արմատական փոփոխություններն են լինելու, պարզ է, որ ժանդարմը իշխանությանն է և գործուղված է՝ խլելու աղքատ քաղաքացու վերջին ունեցածը։  

Նարեկ Դաջունց