Ստացվում է, որ պարգևավճարների համար կան միլիոնավոր դրամներ, իսկ գյուղի դպրոցի համար փող չկա

Ստացվում է, որ պարգևավճարների համար կան միլիոնավոր դրամներ, իսկ գյուղի դպրոցի համար փող չկա

«Քաղաքացիական հարթակ» հասարակական կազմակերպության ղեկավար Աղվան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի հիմնական դպրոցը գտնվում է անմխիթար վիճակում, այս պահին դպրոցում սովորում է 72 երեխա:

Դպրոցը կա՛մ պետք է վերանորոգվի, կա՛մ կվերածվի փլատակների: Վերանորոգման համար պահանջվող գումարը կառավարությունից ընդամենը 19 մլն դրամ է, որը մերժվել է:
Պատկերացնու՞մ եք՝ ընդամենը 19 մլն դրամ։ Ստացվում է, որ պարգևավճարների համար կա նախատեսված միլիոնավոր դրամներ,իսկ գյուղի դպրոց վերանորոգելու համար փող չկա»: