Խոստովանել է, որ սերիալի պատճառով ունի հոգեկան խնդիրներ

Խոստովանել է, որ սերիալի պատճառով ունի հոգեկան խնդիրներ

Բրիտանացի դերասան Քիթ Հարինգտոնը, ով հայտնի «Գահերի խաղը» սերիալում մարմնավորել է Ջոն Սնոուի կերպարը, խոստովանել է, որ այդ սերիալի պատճառով իր մոտ հոգեկան խնդիրներ են առաջացել։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։

34-ամյա դերասանը խոստովանել է որ էմոցիոնալ եւ բռնությամբ լի այդ նախագիծը կոտրել է իրեն։ «Անկեղծ ասած, շոուից հետո ես հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրների միջով անցա։ Կարծում եմ, որ դա կապված էր սերիալի հետ, որով զբաղվեցի տարիներ շարունակ»,- ասել է Հարինգտոնը։ Դերասանը նաեւ ասել է, որ այդ աշխատանքից հետո որոշել է ընդմիջում վերցնել կարիերայում եւ կենտրոնանալ սեփական անձի վրա։ Նա ընդգծել է, որ ուրախ է, որ դա նրան հիմա հաջողվում է անել։

Հիմա Հարինգտոնը զբաղվում է Modern Love նախագծով, բայց եւ նկատում է, որ փորձում է ապրել շատ ավելի նվազ լարված ժամանակացույցով։ 2019-ին, ի դեպ, երբ վերջացած «Գահերի խաղը», հայտնի դարձավ, որ Հարինգտոնը վերականգնողական կենտրոնում անցնում է բուժում սթրեսի, գերհոգնածության եւ ալկոհոլիզմի դեմ։