ՌԴ-ն կանխատեսումներ է անում, թե երբ կհաղթահարի կորոնավիրուսի պիկը

ՌԴ-ն կանխատեսումներ է անում, թե երբ կհաղթահարի կորոնավիրուսի պիկը

Մոսկվան եւ Մերձմոսկովյան շրջաններն արդեն հաղթահարել են կորոնավիրուսի պիկը, Ռուսաստանի մնացած շրջաններում այն վրա կհասնի առաջիկա մեկ- երկու շաբաթվա ընթացքում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է տնտեսական գիտությունների թեկնածու, տնտեսական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանը:

«Դրա հիմնական պատճառն այն է, որ ապրիլի վերջից ի վեր մայրաքաղաքի տարածքում թեստերի քանակը զգալիորեն աճել է: Մի կողմից դա բերեց դեպքերի թվի աճին, մյուս կողմից` դեպքերը հայտնաբերվեցին եւ մեկուսացվեցին ամենավաղ փուլերում: Մեծացել է  ասիմպտոմ վիրուսակիրների տոկոսը: Արդյունքում, Covid19-ի պիկն ավելի շուտ եկավ, որից հետո սկսվեց անկումը: Թեստավորված մարդկանց թվի աճը եւ վիրուսակիրների հետագա մեկուսացումը հանգեցրեցին հիվանդության տարածման նվազմանը», - ասել է Թավադյանը, նկատելով, որ կորոնավիրուսի անկում նկատվում է դեռ միայն մայրաքաղաքում, ինչը չես ասի մնացած շրջանների մասին:   

«Կարծում եմ` չպետք է ակնկալենք, որ վիրուսը կվերանա: Գուցե ինչ-որ չափով կթուլանա եւ կդառնա մեզ համար սովորական բան», - ասել է Թավադյանը:

Գիտնականը նշել է նաեւ, որ կարանտինի արդյունավետությունը հատկապես մեծ է, եթե մարդկանց 90% -ն է պահում այն: Ըստ նրա, օրինակները ցույց են տալիս, որ եթե կարանտինը պահպանում է բնակչության ընդամենը 70% -ը կամ դրանից ավելի քիչ, ապա այն արդյունավետ չէ: