Լեռնադահուկորդները հայտնվել են ձնահյուսքի մեջ

Իտալական Ալպերում՝ Շվեյցարիայի հետ սահմանի մոտակայքում, հինգ լեռնադահուկորդներ հայտնվել են ձնահյուսքի մեջ։ Այս մասին հայտնում է «Rai News 24»-ը։ Ձնահյուսքը տեղի է ունեցել կիրակի ցերեկը՝ Տրասկուերա համայնքի տարածքում՝ Պյեմոնտի երկրամասի Վերբանո-Կուզիո-Օսոլա շրջանում։
Լեռնադահուկորդներից երեքը մահացել են, երկուսը՝ ողջ մնացել՝ ստանալով տարբեր ծանրության վնասվածքներ։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները՝ հատուկ պատրաստություն անցած շների հետ միասին։ Վիրավոր մարզիկներին տեղափոխել են հիվանդանոց։
Կարծիքներ