Իսրայելի բանակը սպանել է սեփական քաղաքացիներին, որոնք Գազայում պատանդ էին

Իսրայելի բանակը սպանել է սեփական քաղաքացիներին, որոնք Գազայում պատանդ էին

Պատանդներ Նիք Բեյզերը, Ռոն Շերմանը և Էլյա Տոլեդանոն, որոնք գերեվարվել էին ՀԱՄԱՍ-ի կողմից հոկտեմբերի 7-ին և ում մարմինները հայտնաբերվել էին 2023 թվականի դեկտեմբերին Գազայի հատվածում, մահացել են Իսրայելի պաշտպանության բանակի հարձակման ժամանակ։ Այս մասին հաղորդում է ITV Channel 12-ը։

Ըստ աղբյուրի՝ նոյեմբերի 24-ին Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել, որի հետևանքով զոհվել է ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան հրամանատար, Հյուսիսային Գազայի բրիգադի ղեկավար Ահմեդ Անդորը։

Սակայն բանակը չի իմացել, որ այդ պահին գրոհայինի մոտ իսրայելցի պատանդներ են եղել։ Արդյունքում նրանք զոհվել են։ Նրանց դիերը ՑԱԽԱԼ-ը հայտնաբերել է թունելում՝ 2023 թվականի դեկտեմբերի կեսերին: Դրանից հետո Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է նրանց մահվան հանգամանքների հետաքննությունը։

2024 թվականի հունվարին սկսեցին տեղեկություններ հայտնվել, որ պատանդները կարող էին զոհվել Իսրայելի հարվածի հետևանքով։ Իսրայելի պաշտպանության բանակը պաշտոնապես չի հաստատել դա և ասել, որ անհնար է վերջնականապես պարզել նրանց մահվան պատճառը։

2024 թվականի մայիսին ստացվել են լրացուցիչ դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները։ Դրանցից հետևում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի հարձակման հետևանքով երեք պատանդ է զոհվել։

2024 թվականի օգոստոսին բանակի ներկայացուցիչներն այցելել են զոհվածների ընտանիքներին և նրանց ներկայացրել այդ բացահայտումները։