Կարծում եմ, նման նյութերի հեղինակներն ու պատվիրատուները ոչ թե քաղաքական, այլ բոլորովին այլ բնույթի կոնսուլտացիաների կարիք ունեն

Կարծում եմ, նման նյութերի հեղինակներն ու պատվիրատուները ոչ թե քաղաքական, այլ բոլորովին այլ բնույթի կոնսուլտացիաների կարիք ունեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Շատերն են նկատել, որ իմ քաղաքական ստատուսներից եւ ելույթներից հետո, որոնք կոռեկտության սահմաններում գրված, բացառապես քաղաքական մեկնաբանություններ, գնահատականներ և փաստեր պարունակող կարծիքներ են, ՖԲ-ում հայտնվում են հայտնի շրջանակներից պատվիրված "անհայտ" հեղինակների դեմոտիվատորներ, պասկվիլներ և "ինտելեկտուալ" աշխատանքի այլ արտանետումներ, որոնցից նամշած լավաշի մեջ փաթաթած ժամկետանց ձվի հոտ է գալիս։

Կարծում եմ, նման նյութերի հեղինակներն ու պատվիրատուները ոչ թե քաղաքական, այլ բոլորովին այլ բնույթի կոնսուլտացիաների կարիք ունեն:

Առողջություն եմ մաղթում:

Հ.Գ. Լինելով աշխարհայացքով բժիշկ և սրբորեն պահպանելով բժշկական գաղնիքը, անուններ չեմ հրապարակում:
Թեպետ բոլորին էլ պարզ է»: