«АвтоВАЗ»-ը զեղչեր է խոստացել կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիների համար

«АвтоВАЗ»-ը զեղչեր է խոստացել կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիների համար

«АвтоВАЗ» մեքենաշինական գործարանը հայտարարել է, որ ռուսաստանցիներին, ովքեր անցել են պատվաստում ընդդեմ կորոնավիրուսի, կտրամադրի զեղչեր կապված տեխնիկական սպասարկման եւ աքսեսուարների հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ «Ցույց տվեք հավաստագիր, որ պատվաստվել եք եւ կստանաք զեղչ տեխսպասարկման, պահեստամասերի եւ ասքսեսուարների համար։ Զեղչերը գործում են հուլիսի 21- սեպտեմբերի 15-ը»,- ասված է հայտարարության մեջ։