Նման բաները ստեղծում են գաղտնի կերպով, հետո մերժում են դրա գոյությունը

 Նման բաները ստեղծում են գաղտնի կերպով, հետո մերժում են դրա գոյությունը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Secret Intelligence Service-ը, նույն ինքը  SIS/Military Intelligence, որը հայտնի է MI6 անունով, Բրիտանիայի հետախուզական ծառայություններից է, որը, իմիջիայլոց, ենթարկվում է նաև Արտաքին Գործերի նախարարությանը և դրա ղեկավարը նաև փոխարտգործնախարար է, երկար ժամանակ գործել է գաղտնի կերպով: Այդ ծառայության ներկայիս ղեկավարը Ռիչարդ Մուրն է, ով Էրդողանի անձնական ընկերն է, տիրապետում է թուրքերենին ու եղել է Թուրքիայում դեսպան ու մեծ դեր է կատարել արցախյան երկրորդ պատերազմի պլանավորման գործում:

Ըստ որոշ լուրերի, հենց այդ գործը կազմակերպելու համար է 2020-ին նշանակվել MI6-ի ղեկավար: Բայց դա իմիջիայլոց,  սա գրելու պատճառն այլ է:

Ուրեմն, այս ծառայությունն Արտգործնախարարության վերահսկողության տակ է դրվել դեռևս 1920-ականներին  ու մինչև 1994 թվականը գործել է գաղտնի, այսինքն այդ ծառայության մասին ոչ ոք տեղեկություն չի ունեցելու մինչև 1994 թվականը Բրիտանիայի կառավարությունը մերժում էր նման ծառայության գոյությունը, անգամ դրա շտաբ-բնակավայրի տեղը ոչ ոք չգիտեր:

Հիմա, Հայաստանը դեռ արտաքին հետախուզական ծառայության չունի էլ, ու հրապարակային կերպով հայտարարում է, որ արտաքին հետախուզական ծառայություն է ստեղծում: Նման բաները ստեղծում են գաղտնի կերպով, հետո մերժում են դրա գոյությունը: 

Ավելի լավ կլինի, որ այդ ստեղծվելիք ծառայության աշխատակիցների ցանկն էլ հրապարակեն, ապագա ռեզիդենտների ցուցակն էլ, կարևորը վարչապետի PR-ն ու գործ անելու պատրանքի ստեղծումն է»: