Հրապարակում ոստիկանական մեծ ուժեր են, քիչ անց Փաշինյանը կժամանի

Հրապարակում ոստիկանական մեծ ուժեր են, քիչ անց Փաշինյանը կժամանի

Մոտ 15 րոպեից Հանրապետության հրապարակում մեկնարկելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը, որի ավարտից հետո Փաշինյանն իր աջակիցների հետ երթ է իրականացնելու։ Հանրապետության հրապարակում արդեն իսկ ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել։ Ոստիկանական մի խումբ հսկում է կառավարության շենքը, մի մասն էլ բեմահարթակի հետնամասում է, նրանք երկշերտ պատ են կազմել, որտեղով էլ, ամենայն հավանականությամբ անցնելու է Փաշինյանը։