Գյուղացիները ոտքի՞ կկանգնեն․ ոչ սպանդանոցային մորթի ենթարկված կենդանու մսի վաճառքը կկասեցվի

«Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացրեց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը:
«Առաջարկվող օրենսդրական փոփոխություններով նախ առաջարկվում է հստակեցնել սննդի շղթայի այն փուլերը ու գործողությունները, որոնց ընթացքում ֆիզիկական ու իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել սպանդանոցային ծագման, կենդանական ծագման մթերքի պարտադիր լինելու պահանջը։ Նախատեսվում է սահմանել, որ ոչ սպանդանոցային մորթի արդյունքում կենդանական մթերքը առգրավվում է ու կասեցվում է իրացումը։ Տեսչական մարմնի կողմից առգրավվածը նաև ոչնչացվելու է։ Իսկ ոչնչացման կարգը սահմանելու է կառավարությունը»,- ասաց Դանիելյանը։
Կարծիքներ