Արցախում աննախադեպ ակտիվություն է

Արցախում աննախադեպ ակտիվություն է

Չնայած կորոնովիրուսի տարածման վտանգին եւ Արցախում կայանալիք ընտրությունները չեղարկելու հորդորներին, Արցախից լուրեր ենք ստանում, որ ընտրողների աննախադեպ ակտիվություն է դրսեւորվում: Վաղ առավոտից մարդիկ շտապում են ընտրության, որոշ ըտրատեղամասերում նույնիսկ կուտակումներ ու հերթեր են գրանցվել: Այդ մասին են փաստում նաեւ պաշտոնական թվերը:

Տարածքային ընտրական  հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն ` ժամը 11.00-ի դրությամբ  ընտրություններին մասնակցել է 26 037 ընտրող (ընտրողների 24,9 տոկոսը):