Դուրս է եկել պատշգամբ ու սկսել կրակել ինքնաձիգից

Դուրս է եկել պատշգամբ ու սկսել կրակել ինքնաձիգից

Արտակարգ պատահար է տեղի ունեցել Ռուսաստանի Լենինգրադի մարզի Կոլտուշի գյուղում։ Ինչպես հայտնում է «Пятый канал»-ը, տղամարդը դուրս է եկել բնակարանից պատշգամբ ու սկսել է կրակել ինքնաձիգից։ Հարեւան շենքից ականատեսները նկարահանել են կադրերը եւ հրապարակել համացանցում։ Դեպքի վայր են ժամանել իրավապահները։ Տղամարդը ձերբակալվել է։ Նա 39 տարեկան է։ Պատահարի պատճառը ամենայն հավանականությամբ, եղել է կենցաղային կոնֆլիկտը։