Դիանա Գալոյանը՝ ՀՊՏՀ ռեկտորի նոր պաշտոնակատար

Դիանա Գալոյանը՝ ՀՊՏՀ  ռեկտորի նոր պաշտոնակատար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով այսօր «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել ՀՊՏՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Ռոբերտի Գալոյանը՝ մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:

Հիշեցնենք, որ «Հրապարակին» ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայրապետյանի փոխարեն ցանկանում են նշանակել  նրա ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Դիանա Գալոյանին։ Այս նշանակումը նրանով է ուշագրավ, որ տիկին Գալոյանը ՀԱԿ-ի կարկառուն ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանի աղջիկն է, և դեռ 2019 թվականի մայիսի 13-ին նրա նշանակման ժամանակ մեծ աղմուկ էր բարձրացել։