В бой идут «старики»

В бой идут «старики»

Ազգային ժողովի խորհրդի երեկվա նիստում Արարատ Միրզոյանը գործընկեր ֆրակցիայի ներկայացուցիչներին հաղորդել է, թե խմբակցության 60-նն անց պատգամավորներին կարող են փոխանցել չներկայանալ հերթական  նիստերին՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսի համավարակի համար նրանք թիրախային խումբ են համարվում եւ որ նրանց բացակայությունները հարգելի կհամարվի:

Սակայն, խորհրդարանում չգիտես ինչու այս տարիքային խմբի մեջ մտնող ոչ բոլոր պատգամավորներ էին օգտվել ներքին որոշման ընձեռած հնարավորությունից: Նիստին ներկա էին թե Սասուն Միաքայելյանը, թե Անդրանիկ Քոչարյանը, Հովհաննես Իգիթյանը, Հովիկ Աղազարյանը, ԲՀԿ-ական Գագիկ Ծառուկյանը, բացակայում էին խմբի մեջ մտնող Կնյազ Հասանովը, որը խորհրդարանի ամենատարեցն է, եւ ԼՀԿ-ից Ռուբիկ Ստեփանյանը: