Աշոտ Մինասյանը պատրաստ է զիջել ազատությունը, բայց ոչ հայրենիքը

Աշոտ Մինասյանը պատրաստ է զիջել ազատությունը, բայց ոչ հայրենիքը

Աշոտ Մինասյանը կալանավորվել է 2020 թվականի նոյեմբերի 15-ին ներկայացված քննիչի պահանջի հիման վրա։ 2020 թվականի նոյեմբերի 15-ին քննիչն ասում էր, թե Աշոտ Մինասյանը մնալով ազատության մեջ կթաքնվի, կխոչընդոտի քննությանը ու հնարավոր է կատարի նոր արարք։

Աշոտ Մինասյանը 2020 թվականի նոյեմբերի 15-ին չկալանավորվեց, մեկ տարի դեգերումներից հետո պարզվեց՝ քննիչը ճիշտ էր, Աշոտ Մինասյանը, հայտնվելով ազատության մեջ, կթաքնվի, կխոչընդոտի կամ կկատարի նոր արարք։ Այս տիպի աբսուրդ իրավաբանության իմ պրակտիկայում չեմ հանդիպել։ Այս մասին քիչ առաջ կալանավորված ընդդիմադիր գործիչների պաշտպանների հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Ժամանակն արդեն իսկ ապացուցել էր, որ Մինասյանը չի թաքնվել, չի խոչընդոտել, որևէ նոր արարք չի կատարել։

Այս իշխանությունը դատական համակարգն աղավաղելու ճանապարհով է գնում ու այն դատավորները, որոնք պետք է արդարադատություն իրականացնեն, նրանց մեկուսացրել են, իսկ արդարադատություն հիմա իրականացնում են նրանք, ովքեր պատրաստ են իշխանության քիմքին հաճո արդարադատություն իրականացնել։ Այո, ես երկու օր առաջ եմ հանդիպել Աշոտ Մինասյանին։ Կարող եմ ասել, որ նրա տրամադրությունը բարձր էր։

Ինքն իր ազատությունը պատրաստ է ժամանակավորապես զիջել, բայց երբեք պատրաստ չէ զիջել հայրենիքը»,- ասաց Պողոսյանը։

«Գիտե՞ք, իրականում Հայաստանում այսօր դատաիրավական համակարգը գտնվում է շատ ավելի վատ վիճակում, քան 3 տարի առաջ էր, 20 տարի առաջ էր, անգամ՝ 100 տարի առաջ էր »,- հավելեց նա։