Թուրքիան խստորեն դատապարտում է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա

Թուրքիան խստորեն դատապարտում է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը հանդես է եկել Սիրիայում Իսրայելի բանակի հարձակումների վերաբերյալ դատապարող հայտարարությամբ։ Նշվում է, որ այդ հարձակումները թիրախավորւմ են Սիրիայի ենթակառուցվածքները և օկուպացնում Գոլանի բարձունքները։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Խստորեն դատապարտում ենք Իսրայելի մուտքը Սիրիա-Իսրայել բաժանման գոտի և Իսրայելի առաջխաղացումը սիրիական տարածք՝  խախտելով 1974-ին ստորագրված ուժերի բաժանման համաձայնագիրը։ Այս զգայուն ժամանակաշրջանում, երբ ի հայտ է եկել բաղձալի խաղաղությանն ու կայունությանը հասնելու հնարավորություն, որին երկար տարիներ սպասում էր սիրիացի ժողովուրդը, Իսրայելը կրկին ցուցադրում է օկուպացիոն մտածելակերպ»։

Նշվում է նաև, որ Թուրքիան վճռականորեն վերահաստատում է աջակցությունը Սիրիայի ինքնիշխանությանը, քաղաքական միասնականությանը և տարածքային ամբողջականությանը։