Կամ Նիկոլ Փաշինյանն այլևս իշխանություն չունի երկրում, կամ կառավարչական բարդակը օրեցօր նոր ռեկորդներ է սահմանում

Կամ Նիկոլ Փաշինյանն այլևս իշխանություն չունի երկրում, կամ կառավարչական բարդակը օրեցօր նոր ռեկորդներ է սահմանում

ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ «Երեկ Կապանում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ժողվարչապետը հայտարարեց, որ երկու տարի ԲՈՒՀ-երում ռեկտորների ընտրություններ չեն լինելու, կառավարությունը երկու տարով ԲՈՒՀ-երում ժամանակավոր կառավարիչներ է նշանակելու, մինչև կրթական համակարգը կբարեփոխեն և ռեկտորների թափուր պաշտոնների համար մրցույթներ կհայտարարեն: Այսօր արդեն հենց իշխանությունների կողմից ներկայացված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը հայտարարեց, որ հունվարի 31-ին ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի: Ուղղակի ապշեցուցիչ է: Փաստ-գրիչի պատմությանը ոչնչով չի զիջում: Կամ Նիկոլ Փաշինյանն այլևս իշխանություն չունի երկրում, կամ կառավարչական բարդակը օրեցօր նոր ռեկորդներ է սահմանում»: