Սաակաշվիլին Վրաստան է վերադարձել արյուն թափելու նպատակով․ Ղարիբաշվիլի

Սաակաշվիլին Վրաստան է վերադարձել արյուն թափելու նպատակով․ Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկրի խորհրդարանում լսումների ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին երկիր վերադարձնելու նպատակը հեղափոխությունը, արյունահեղությունն ու իշխանության բռնի տապալումն է։

Նա ասել է, որ թեև նախկին նախագահին երկիր վերադարձնելու նպատակը Վրաստանում պատերազմի համար հող նախապատրաստելն էր, այդ ծրագիրը ձախողվեց, և Վրաստանի ներքին և արտաքին թշնամիները պարտվեցին։
Իրակլի Ղարիբաշվիլին հավելել է, որ Միխայիլ Սաակաշվիլին երկիր է ժամանել ռուս-ուկրաինական պատերազմի նախօրեին՝ իր ծրագրերն իրականացնելու նպատակով, ինչի մասին են վկայում Ուկրաինայի իշխանությունների հայտարարությունները։