Վարորդը մահացել է տեղում, ուղևորը՝ հիվանդանոցում. մանրամասներ

Վարորդը մահացել է տեղում, ուղևորը՝ հիվանդանոցում. մանրամասներ

Գյումրի-Ամասիա ճանապարհին՝ Հայկավան գյուղի վարչական տարածքում, իրար են բախվել «Աուդի», «ԳԱԶ-32213» մակնիշի մեքենաներն ու ավտոբուսը: «Աուդիի» վարորդ 41-ամյա Էդիկ Մ.-ն տեղում մահացել է, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
 
Հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մահացել է նաև բուժօգնության տեղափոխված ուղևորներից 38-ամյա Կարեն Կ.-ն: