Վրաստանի առողջապահության համակարգը կարող է հայտնվել կոլապսի առաջ

Վրաստանի առողջապահության համակարգը կարող է հայտնվել կոլապսի առաջ

Վրաստանի առողջապահության համակարգը կարող է հայտնվի կոլապսի առաջ՝ կորոնավիրուսային հիվանդությունով վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Տենգիզ Ցերցվաձեն։

Նա մասնավորապես ասել է Sputnik-ի վրացական ծառայությանը, որ հատկապես ակտիվ տարածվում է Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության հնդկական շտամմը։ Վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդություն ունեցողների շրջանում 34 մահ։

«Իրավիճակը շատ ավելի է լրջացել։ Մոտ հինգ հազար նոր վարակման դեպքեր կան։ Սա այն ռեկորդային ցուցանիշին է հասնում, որը առկա էր նոյեմբեր-դեկտեմբերին»,- ասել է Ցերցվաձեն։